Չարլի Փութ. «Իմ երգերը դեռ չեն պատմել ամեն ինչ»
Written by 105.5FM on 25 September 2025
Չարլի Փութի վերջին ստուդիական ալբոմը թողարկվել է 2022 թվականին։ Այնուամենայնիվ, թվում է, թե երկրպագուները երկար չեն սպասի նոր բանի։ Հարցազրույցում արտիստը բացահայտել է, որ շուտով երաժշտություն է թողարկելու։
«Ընդհանուր առմամբ ես ոգևորված եմ երաժշտությամբ։ Դեռ չեմ կարող ասել, թե երբ, բայց ես պլանավորում եմ այն շուտով թողարկել։ Եվ երբ այն լույս տեսնի, կարծում եմ, շատ հարցերի պատասխաններ կտրվեն»։
Երաժշտի խոսքով՝ իր կյանքը հիմա շատ է փոխվել, ուստի թրեքները կպարունակեն շատ բաներ, որոնց մասին նա դեռ չի երգել։
«Կլինեն շատ բաներ, որոնց մասին դեռ չեմ երգել։ Իմ կյանքն այժմ շատ տարբեր է 10 տարի առաջվա կյանքից, երբ թողարկվեցին «One Call Away»-ը կամ «See You Again»-ը, այնպես որ շատ բան կա խոսելու»։
Նախորդ ձայնասկավառակում, որը կոչվում է CHARLIE, ընդգրկվել է 12 ստեղծագործություն, իսկ անցյալ տարի երգիչը ներկայացրել է December 25th սինգլը։