Թեյլոր Սվիֆթը երկրորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է Billboard 200-ը
Written by 105.5FM on 20 October 2025
Թեյլոր Սվիֆթի տասներկուերորդ ալբոմը՝ «The Life of a Showgirl»-ը, շարունակում է գլխավորել Billboard 200-ը՝ Ամերիկայի առաջատար ալբոմների չարթը։ Luminate-ի տվյալներով՝ անցյալ շաբաթ ԱՄՆ-ում վաճառվել է 338,000 համարժեք ալբոմ։ Սա 92%-ով ցածր է հոկտեմբերի 3-ին ալբոմի թողարկման ժամանակ սահմանված ռեկորդային 4 միլիոնից։
Թեյլոր Սվիֆթի ալբոմը չարթում գերազանցել է «K-Pop Demon Hunters» մուլտֆիլմի սաունդթրեք ալբոմը և քանթրի երգչուհի Մորգան Ուոլենի «I’m The Problem» երգը։ Քարդի Բիի «Am I The Drama?» երգը չորրորդ տեղում է, իսկ Սաբրինա Քարփենթերի «Man’s Best Friend»-ը՝ հինգերորդ։
Նշանակալի է, որ Թեյլոր Սվիֆթի նոր ալբոմի թողարկումը ուղեկցվել է քննադատություններով սոցիալական ցանցերում: Մասնավորապես, նրան կասկածում էին պաշտամունքային արտիստ Քայլի Մինոուգի 2005 թվականի «Showgirl» ալբոմի շապիկի գրագողության մեջ: Որոշ ինտերնետ օգտատերեր պնդում էին, որ Սվիֆթը ամբողջությամբ պատճենել է պատկերը։
«The Life of a Showgirl»-ի թողարկումից հետո Չարլի XCX-ի և Թեյլոր Սվիֆթի միջև ենթադրյալ թշնամանքը սրվեց: Խոսքը «Actually Romantic» երգի մասին է: Դրա վերնագիրը կրկնում է Չարլի XCX-ի «Everything Is Romantic» երգը: Թեյլորի երկրպագուները հայտնաբերել են մի քանի երգի տեքստ, որոնք հղում են կատարում XCX-ին։