Guns N’ Roses-ը վերադառնում է՝ նոր շրջագայությամբ ու երկու թարմ երգով

Written by on 26 November 2025

2025 թվականի հաջող հյուրախաղերից հետո Guns N ‘ Roses-ը հայտարարել է նոր համաշխարհային շրջագայության մասին, որը կմեկնարկի 2026 թվականի մարտին և կընդգրկի Մեքսիկան, Բրազիլիան, Եվրոպան և ԱՄՆ-ը, հայտնում է Rolling Stone-ը։

Շրջագայությունը կսկսվի Մոնտերեյի Tecate Pa’l Norte փառատոնում ելույթով, որին կհաջորդեն մի շարք համերգներ Բրազիլիայում և ամռանը՝ եվրոպական շրջագայություն։

Ամերիկյան հատվածը կմեկնարկի հուլիսին և կներառի ելույթներ խոշոր մարզադաշտերում՝ Նյու Յորքի MetLife Stadium, Լաս Վեգասի Allegiant Stadium և Լոս Անջելեսի Rose Bowl։ Շրջագայության եզրափակիչ համերգը նախատեսված է սեպտեմբերի 19-ին՝ Ատլանտայում։

Տոմսերի նախավաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 3-ին։ Շրջագայության մասին հայտարարելուն զուգահեռ խումբը նաև հայտնել է երկու նոր երգերի՝ «Nothin» և «Atlas», թողարկման մասին։ Դրանք կհրապարակվեն դեկտեմբերի 2-ին՝ Geffen Records լեյբլում։ Սա խմբի առաջին նոր սինգլներն են 2023 թվականից ի վեր։

Վերջերս Guns N’ Roses-ը ներկայացրել է նաև Live Era ’87–’93 Deluxe Box Set-ը՝ վերամշակված համերգային ձայնագրություններով։ Խումբը նաև ակնարկում է նոր ալբոմի հնարավոր թողարկման մասին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background