«Wake Me Up»՝ 3 միլիարդ լսում․ նոր ռեկորդ Spotify-ում
Written by 105.5FM on 10 February 2026
Spotify-ի պատմության մեջ միայն 50 երգ է գերազանցել 3 միլիարդ լսումների սահմանը։ Այժմ կա 51, և դա «Wake Me Up»-ն է Ավիչիի 2013 թվականի դեբյուտային True ալբոմից։
Երգը ոչ միայն դարձավ հանգուցյալ երաժշտի կարիերայի ամենահայտնի երգերից մեկը, այլև արժանացավ մի շարք այլ գովասանքների։
Օրինակ՝ «Wake Me Up»-ը առաջինն էր, որը Spotify-ում հավաքեց 200 մլն լսումներ։ 2023 թվականին Ավիչին դարձավ առաջին շվեդ արտիստը, որը Spotify-ում հասավ 2 միլիարդ լսումների սահմանին։
Ինչ վերաբերում է «երեք միլիարդ լսումների ակումբին», ապա այնտեղ են մտնում The Weeknd-ը՝ 80-ականների սինթփոփի «Blinding Lights» երգով, և Էդ Շիրանը՝ «The Shape of You» երգով։