Քեթի Փերին վրդովված է Իրանին հարվածներ հասցնելու տեսանյութում իր երգի օգտագործումից

Written by on 27 July 2026

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին իր վրդովմունքն է հայտնել Սպիտակ տան կողմից իր «Firework» երգի օգտագործման վերաբերյալ, որը պատկերում է ռազմական հարվածներ, ենթադրաբար՝ իրանական թիրախների դեմ։ Նա իր վրդովմունքն արտահայտել է X սոցիալական ցանցի էջում։

Խնդիրը ներկայացնող տեսանյութում կա Փերիի երգը և «Իրանին զգուշացվել է» մակագրությունը։ Փերին նշել է, որ ցնցված և վրդովված է, որ երգը հայտնվել է Սպիտակ տան էջում։

«Ես չեմ հաստատել, ոչ ոք ինձ չի խնդրել, և ես ոչ մի կերպ չեմ արդարացնում դա», – նշել է երգչուհին։ Նա ընդգծել է, որ իր երաժշտությունը նախատեսված է «մարդկանց միավորելու, այլ ոչ թե պատերազմը փառաբանելու համար»։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist