Author: 105.5FM
Page: 32
75-ամյա երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) շարունակում է ակտիվ ապրելակերպ վարել։ Նա իր երկրպագուներին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում այդ տարիքում երիտասարդ երևալ։ Աստղի խոսքերով՝ նա կարող է հպարտանալ իր կազմվածքով մշտական մարզումների շնորհիվ։ Հայտնում է neva.today-ը։ Երգչուհին անընդհատ սպորտով է զբաղվում։ Նա նախընտրում է տարբեր վարժություններ, որպեսզի ամբողջ մարմինը լավ վիճակում լինի։ Այսպիսով, […]
Հայտնի է դարձել 2021 թվականի ամենահայտնի երաժիշտն ըստ «Chart data»-ի տվյալների։ Ընկերությունը հաղթողի մասին տեղեկությունը հրապարակել է Twitter-յան միկրոբլոգում։ Նշվում է, որ սթրիմինգային ծառայություններում նրա երգերը հավաքել են 8,6 միլիարդ դիտում։ Այսինքն, լսված 131 երգից 1-ը պատկանում էր արտիստին։ Անցյալ տարի Դրեյքը Billboard-ի կողմից ճանաչվել էր տասնամյակի երաժշտական արտիստ: Պարբերականը նշում է, որ սկսած 2010 […]
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կասկածվում է Լոս Անջելեսի կենտրոնում տղամարդուն ծեծելու մեջ, հայտնում է Mirror-ը։ Միջադեպը տեղի է ունեցել «Soho Warehouse» մասնավոր ակումբի մոտ հինգշաբթի գիշերը ժամը 3-ի սահմաններում: «Գրեմմի»-ի 22-ակի դափնեկիրը վիճաբանել է երկրպագուի հետ, ով խնդրել է իր ինքնագիրը։ Ըստ լրատվամիջոցների՝ 44-ամյա ռեփերը հարվածել է տղամարդուն, ով հայտնվել է մայթի վրա։ Լոս Անջելեսի […]
ԱՄՆ-ում մեկնարկում են հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության նախապատրաստական լայնածավալ աշխատանքները։ Թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենալու՝ հանդիսատեսով, թե առանց հանդիսատեսի, դեռ պարզ չէ։ Սակայն հայտնի է, որ այս անգամ այն ունենալու է հաղորդավար։ Նշենք, որ վերջին անգամ 2018 թվականին է մրցանակաբաշխությունն ունեցել հաղորդավար՝ կատակերգու և դերասան Ջիմի Քիմելը։ Գրում է Variety-ն: Հիշեցնենք, շատ հայտնի դեմքեր […]
Կանադացի դերասան Կիանու Ռիվզը, ով նկարահանվել է «The Matrix Resurrections»-ում, ֆիլմի պրեմիերայի ժամանակ բախվել է լրագրողի տեսախցիկին։ Միջոցառման տեսանյութը հրապարակվել է Viral Today յութուբյան ալիքում։ Ինչպես երևում է կադրերում, Ռիվսը նկատելով լրագրողին, կտրուկ թեքվում է դեպի նրա կողմն ու հարվածում տեսախցիկին՝ կարծես ելք փնտրելով «Մատրիցայից»։ Ավելի վաղ հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը ComicBook-ին տված հարցազրույցում հաստատել […]
Բեյոնսեն և Ջեյ Զին ընդգրկվել են օսկարյան շորթ-լիսթում։ Ամերիկյան կինոակադեմիան ցուցակը հրապարակել է դեկտեմբերի 22-ին իր պաշտոնական կայքում։ Հայտնում է regnum.ru -ն։ «Լավագույն երգ» անվանակարգի համար Բեյոնսեն կպայքարի «Be Alive» երգով՝ գրված «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, Ջեյ Զին «Guns Go Bang» երգով՝ «Նրանք ընկնում են» վեստերնի համար և Արիանա Գրանդեն «Just Look Up» երգով՝ «Մի […]
«Միսս Տիեզերք 2021»-ի մասնակից Յուրի Վատանաբեի կերպարը քննադատության է արժանացել Ճապոնիայում, գրում է Japan Today-ը։ Դեկտեմբերի 13-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացված «Միսս Տիեզերք» 70-րդ մրցույթին մասնակցել է 80 մասնակից ամբողջ աշխարհից։ Ճապոնիայում ուշադրությունը է գրավել Յուրի Վատանաբեի զգեստը։ Նա ազգային տարազների դեֆիլեի ժամանակ հանդիսատեսի առջև ներկայացել է կայսերական ընտանիքի խորհրդանիշ համարվող «ննջեցյալների կիմոնո»-ով։ Օգտատերերն այս […]
Երկուշաբթի օրը հայտարարվեցին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Մրցանակը կհանձնվի արդեն 79-րդ անգամ։ Հայտնում է Ինտերֆաքսը։ «Լավագույն դրամա» անվանակարգում առաջադրվել են՝ Դենի Վիլնևի «Դյունա», Ռեյնալդո Մարկուսի «Ռիչարդ արքան», Քեննեթ Բրանայի «Բելֆաստ», Սիան Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան», Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» ֆիլմերը։ «Լավագույն կատակերգություն»/մյուզիքլ անվանակարգում առաջադրվել են՝ «Սիրանո», «Մի նայիր վեր», « Licorice Pizza», «Թիկ-Թակ […]
Space X ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ Հիլսբորոյում Կալիֆորնիայի առանձնատունը վաճառելուց հետո, պաշտոնապես անօթևան է դարձել, հայտնում է foxbusiness.com -ը։ Միլիարդատերն այն 32 միլիոն դոլարով հանձնել է անանուն գնորդին։ 19 հեկտարանոց առանձնատունը նրա վերջին անշարժ գույքն էր, քանի որ նախկինում Մասկն արդեն հասցրել էր վաճառել նահանգի իր բոլոր տները: Նշենք, որ, մինչ այդ […]
Դեկտեմբերի 6-ին, Ջինի, Ջի Մինի և Չոնգուկի Կորեա ժամանելուց անմիջապես հետո, լեյբլը հայտարարեց BTS-ի պաշտոնական արձակուրդի մասին։ Սա նրանց երկրորդ պաշտոնական երկարատև արձակուրդն է 2019 թվականի օգոստոսից ի վեր։ Հայտնում է billboard-ը։ Ըստ հայտարարության՝ տղաները կվերադառնան նոր ալբոմով և կշարունակեն իրենց «Permission to Dance on Stage» շրջագայությունը Սեուլում հաջորդ տարվա մարտին՝ արձակուրդից հետո։ Big Hit […]