Թեյլոր Սվիֆթը փոփոխել է նոր տեսահոլովակը՝ ֆեթֆոբիայի մեղադրանքներից հետո
Written by 105.5FM on 28 October 2022
Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը քննադատության է արժանացել Anti-Hero երգի նոր տեսահոլովակի համար։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Երգչուհին ֆեթֆոբիայի մեղադրանքներից հետո հանել է տեսահոլովակի տեսարաններից մեկը։ Ակտիվիստներին և բուժաշխատողներին զայրացրել է այն դրվագը, երբ Սվիֆթը կանգնում է կշեռքի վրա, և թվի փոխարեն այնտեղ գրվում է «գեր» բառը, այնուհետև հնչում են հետևյալ տողերը՝ «Ես նայում եմ արևին, բայց երբեք չեմ նայում հայելու մեջ»:
Սվիֆթը նախկինում ասել է, որ նոր Midnights ալբոմի ստեղծագործություններն իր մղձավանջային սցենարներն են և մոլուցքային մտքերը։ Նա նաև խոստովանել է, որ տառապել է ուտելու խանգարումով: