Author: 105.5FM
Page: 42
Մեր սիրելի ակումբներն ու զվարճանքի բոլոր վայրերը փակ են, իսկ երաժշտությունը երբեք այսքան online չի եղել։ Մտքներովդ անցե՞լ է, թե ինչ են այս պահին անում համաշխարհային փոփ աստղերը, չէ՞ որ համաճարագից ոչ մեկը պաշտպանված չէ։ Ձեր էկրաններին ֆիլմերի տեսարաններում ու թանկարժեք տեսահոլովակներում հայտնվող մարդիկ նույնպես մեզ պես թաքնված են տներում ու գրեթե ամբողջ օրը թերթում […]
Եվ այսպես, եկել է ճշմարտությունը մերկացնելու ժամանակը։ Բոլորս արժանի ենք իմանալ հայտնի ինտերնետային meme-ի իրական և լիարժեք պատմությունը․․․ Բաաա՜․․․ Կիսվեք, թող բոլո՜րն իմանան։
CVRCHES, Freya Ridings, Vitalic… Ամենատարբեր ժանրի ու տրամադրության երգերը մեկ սերիալում։ Բոլորը մեզ մոտ են (համարյա)։ Այս օրերին ամենաակտուալ, ամենաքննարկվող ու դիտվող սերիալներից մեկը դեռահասների մասին պատմող Netflix-ի կողմից ստեղծված իսպանական «ELITE» սերիալն է։ Մարտի 13-ին թողարկվեց երրորդ եթերաշրջանը, որը շատ հարցերի պատասխանեց ու, միանշանակ, հաջորդ եթերաշրջանի սպասումով թողեց բոլոր սիրահարներին, այդ թվում նաև մեզ։ […]
COVID-19-ի կամ ինչպես անվանում են՝ կորոնավիրուսի տարածումը ազդել է նաև երաժշտական միջոցառումների վրա։ Մադոննան, Մայլի Սայրուսը, Slipknot-ը, Pearl Jam-ը, Ավրիլ Լավինը և շատ ուրիշները չեղարկել են իրենց շրջագայությունները։ Մոտ ամիսներին տեղի ունեցող համարյա բոլոր համերգներն ու փառատոնները հետաձգվում են մինչև ամառ, երբեմն նաև աշուն։ Մադոննայի Փարիզի համերգները, որոնք պետք է տեղի ունենային մարտի 10-ին և […]
Երգչուհի Բիլլի Այլիշն ու իր եղբայր, պրոդյուսեր Ֆինեասը պատմում են Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի սաունդթրեքի ստեղծման մասին։ Բիլլին ու Ֆինեասը մինչ BRIT Awards-ին իրենց նոր երգով կենդանի դեբյուտը հյուրընկալվել էին BBC Breakfast, որի ժամանակ պատմել են իրենց հայտնության, No Time To Die-ի ստեղծման մասին և թե ինչու էր Այլիշը ստիպված եղել չօգտվել համացանցից։ […]
Ի՞նչ նվիրել կանանց մարտի 8-ին. հարց որը տանջում է գրեթե բոլորին գարնան առաջին իսկ օրերից: Թույլ տվեք օգնել: Ուրեմն, «Կարմիր շուրթեր», «Մայրիկի դուստր», «Աստված կին է»… Ու ոչ, սրանք օծանելիքների անուններ չեն, սրանք այն հիթերից են, որոնք տեղ են գտել մեր տոնական երգացանկում (անգլ.` playlist): Երաժշտություն ենք նվիրում աշխարհի բոլոր կանանց, աղջիկներին, տատիկներին ու բոլոր […]
Թեյլոր Սվիֆթը մի քանի Գրեմմի և BRIT մրցանակներ բաց թողեց, բայց դա նրան չխանգարեց դառնալ ամենաշատ վաճառքներ ունեցած արտիստն ըստ IFPI-ի։ Ձայնագրման ինդուստրիայի միջազգային առևտրական մարմինը (international recording industry trade body) Թեյլոր Սվիֆթին ճանաչել է որպես 2019 թվականի ամենաշատ վաճառված արտիստն աշխարհում։ Այս կոչմանը Սվիֆթն արդեն երկրորդ անգամ է արժանանում, առաջինը 2014-ին էր։ Թեյլոր Սվիֆթը […]
Bon Jovi-ն 1980-ականների ամենահայտնի խմբերից է, որն իր հաղթարշավը շարունակեց մինչև 2000-ականները։ Որքան էլ նրանք շատ հաջողված են եղել, այնուամենայնիվ, շատ մանրամասներ վրիպել են մարդկանց աչքից։ Ձեզ ենք ներկայացնում երաժիշտ Ջոն Բոն Ջովիի անունը կրող խմբի մասին PPcorn-ի հավաքած փաստերից 9-ը։ 1. Bon Jovi-ն աշխարհի ամենավաճառված խմբերից է։ Իրենց կարիերայի ընթացքում Բոն Ջովի խումբը ողջ […]
Այս տարի լույս կտեսնի The Pretty Reckless խմբի «Death by Rock and Roll» ալբոմը։ «Մեր նոր ձայնասկավռակը համարյա պատրաստ է, երգերն անչափ անձնական են, բայց մենք պատրաստ ենք մեզ համար ամենամեծ նշանակությունն ունեցող մարդկանց՝ մեր երկրպագուների հետ կիսվելու նրանով, թե ինչերի միջով ենք անցել վերջին երկու տարում», — ասել է խմբի վոկալիստ Թեյլոր Մոմսենը։ The […]