Ահա, թե ինչու արժե նայել այս տարվա MTV VMA 2020-ը

Written by on 19 August 2020

Պատճառները շատ են, ներքևում ծանոթացի՛ր շոուի ամենահավես մանրամասներին։

 

2020 թվականի MTV Video Music Awards-ը մոտենում է, և բոլորն աչքերը չորս արած սպասում են, թե ինչպիսին է լինելու կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներից հետո/ընթացքում տեղի ունեցող առաջին մրցանակաբաշխությունը ուղիղ եթերում։ Անվտանգության նոր կանոններով և «Լավագույն կարանտինային հոլովակ» նոր անվանակարգով այս շոուն խոստանում է չլինել այնպիսին, ինչպիսին բոլորս գիտեինք։

 

ԹԵՄԱՏԻԿ։ «Եվրատեսիլի» ամերիկյան տարբերա՞կ․ մրցույթը կմեկնարկի հաջորդ տարի

 

Ե՞րբ

Այս տարվա VMA-ը տեղի կունենա օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով առավոտյան 4-ից 7-ը։ Հեռուստաալիքի հատարարության համաձայն՝ այն կլինի բացօթյա, մի քանի հանդիսատեսով կամ առանց իրենց։

 

Ովքե՞ր են ելույթ ունենալու

Հայտարարված նախնական մասնակիցներն էին BTS-ը, Doja Cat-ն ու Ջեյ Բալվինը։ BTS-ն առաջին անգամ ելույթ կունենա օգոստոսի 21-ին թողարկվելիք իր անգլալեզու «Dynamite» սինգլով։ Մյուս ելույթ ունեցողների շարքում են the Weeknd-ը, Ռոդի Ռիչը, Մալուման և լատինական բոյ-բենդ CNCO-ն։ 2015 թվականին շոուի հաղորդավար Մայլի Սայրուսն առաջին անգամ կկատարի իր վերջերս լույս տեսած «Midnight Sky» երգով։

Փերֆորմանսների ցուցակին են ավելացել նաև Լեդի Գագան ու Արիանա Գրանդեն, ովքեր ելույթ կունենան իրենց «Rain on Me» հիթով։ Ի դեպ, Գագան այս շոուին վերջին անգամ երգել է 2013 թվականին։

 

Ինչպե՞ս դիտել

Շոուին կարելի է հետևել MTV.com կայքում, սակայն միգուցե լայվ սթրիմինգը Հայաստանում հասանելի չլինի, ուստի համացանցում այլ անվճար սթրիմ ենք գտել՝ այստեղ կամ էլ այստեղ։

 

ԹԵՄԱՏԻԿ։ Ո՞վ կհաղթի Grammy-ի «Տարվա ալբոմ» անվանակարգում

 

Ընտրի՛ր հաղթողներին

Տարվա ամենաթեժ մրցանակաբաշխությունն ու շոուն թույլ է տալիս անվանակարգերի մեծ մասի հաղթողներին ընտրես հենց դու։ Ամեն ավանակարգում կարող ես քվեարկել 10 անգամ։ Քվեարկի՛ր այստեղ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background