Վերջերս Linkin Park նյու-մետալ խումբը հայտարարեց յոթ տարվա դադարից հետո բեմ վերադառնալու մասին։ Նոր վոկալիստը Dead Sara խմբից 38-ամյա Էմիլի Արմսթրոնգն է։ Նրա մասնակցությամբ թիմը ներկայացրեց նոր «The Emptines Machine» երգը և դրա տեսահոլովակը։ Բացի այդ, Linkin Park-ը հայտարարեց նոր ալբոմի և համաշխարհային շրջագայության մասին։ Նշենք, որ ոչ բոլոր երկրպագուներն են դրական վերաբերվել խմբի՝ ելույթները […]

Ռեփեր 50 Cent-ը պատմել է, որ իր կարիերայի տարիներին 24 մլն դոլար է ծախսել իրավաբանական ծառայությունների դիմաց վճարելու համար: Նրա խոսքերը փոխանցում է Entertainment Weekly պարբերականը։ «Չեմ համբերում, թե երբ եմ հարստանալու»,- կատակել է երաժիշտը։ 50 Cent-ը խոստովանել է, որ երբեմն իր փաստաբանին հանձնարարում է հայցեր ներկայացնել «ժամանցային նպատակներով»: Նա «փնթի փաստաբաններ է ուղարկում» այն […]

76-ամյա Էլթոն Ջոնը ծանր վարակի դեմ պայքարից հետո մի աչքով գրեթե չի տեսնում։ Երգիչն ու կոմպոզիտորը վերջին մի քանի ամիսներն անցկացրել է տանը։ Հիթմեյքերն իր վերջին համերգներն անցկացրել է անցյալ ամռանը, իսկ հետո պարզապես անհետացել է իր երկրպագուների տեսադաշտից։ Վերջապես, անվանի արտիստը որոշել է մեկնաբանել իրավիճակը և մանրամասն պատասխան է տվել սոցիալական ցանցի իր էջում։ […]

Այս շաբաթ ռոք աշխարհում կարող է մեծ իրադարձություն տեղի ունենալ: Չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, կավարտվի Linkin Park-ի խորհրդավոր հետհաշվարկը։ Նույն օրը կարևոր հայտարարություն է սպասվում Sum 41 ռոք խմբի մենակատար Դերիք Ուիբլիից։ Linkin Park-ն արդեն երկար ժամանակ փնտրում է նոր վոկալիստ իր 2025 թվականի վերադարձի համար, և հավանական թեկնածուների թվում նույնիսկ դիտարկվում […]

Բրիտանական Oasis ռոք խումբն իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կազմալուծումից 15 տարի անց շրջագայության է մեկնելու Բրիտանիա և Իռլանդիա: Oasis-ի մասնակիցները համերգ կունենան Ուեմբլի մարզադաշտում 2025 թվականի ամռանը: Ելույթ է նախատեսվում նաև Մանչեսթերում և մի քանի մասշտաբային համերգներ Հիթոն այգում և Ուեմբլի մարզադաշտում: Նոել և Լիամ Գալագեր եղբայրների համերգների տոմսերը վաճառքի կհանվեն արդեն այս […]

Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի բաժանման մասին լուրերը պտտվում են արդեն մի քանի ամիս։ Աստղերին վաղուց միասին չեն տեսել, նրանք նույնիսկ վաճառքի են հանել իրենց առանձնատունը Բևերլի Հիլզում և նշել իրենց ամուսնության երկրորդ տարեդարձը տարբեր քաղաքներում։ Այժմ հայտնի է դարձել, որ հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկի սիրո պատմությունն իսկապես մոտենում է ավարտին։ Նախօրեին՝ հարսանեկան արարողության տարեդարձին, […]

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Քրիստինա Ագիլերան պատասխանել է իր կազմվածքի վերաբերյալ քննադատություններին։ Մասնավորապես, կտրուկ փոփոխության պատճառով երգչուհուն սկսեցին կասկածել աստղերի շրջանում այժմ լայն տարածում ունեցող դեղամիջոցի՝ Ozempic-ի չարաշահման մեջ, որը նախատեսված է շաքարախտի բուժման համար, սակայն հայտնիները օգտագործում են որպես նիհարելու միջոց։ Երգչուհին դարձել է Glamour ամսագրի նոր համարի հերոսուհին, նկարահանվել է ֆոտոշարքում և հարցազրույց […]

Դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը, ով հայտնի է դարձել Հաննա Մոնտանայի դերով՝ Disney-ի համանուն նախագծում, ստացել է պաշտոնական լեգենդի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայում։ Գրեմմիի մրցանակակիրը, ստանալով իր նոր կոչումը, բեմից մոտիվացնող ելույթով դիմել է ներկաներին. «Ես կբացահայտեմ լեգենդի փոքրիկ գաղտնիք. լեգենդներն էլ են վախենում, ես հիմա շատ վախենում […]

Ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանին երկրպագուներին ասել է, որ վնասվածք է ստացել և պատրաստվում է չեղարկել իր առաջիկա ելույթը։ Այս մասին նա գրել է Instagram-ում։ «Վերջերս ստացած վնասվածքի հետևանքով և բժիշկներիս հետ խորհրդակցելուց հետո ես իմացա, որ օգոստոսի 17-ին չեմ կարողանա ելույթ ունենալ «Hard Rock Live»-ում, Ատլանտիկ Սիթիի Etess Arena-ում»,- բացատրել է 54-ամյա աստղը: Նա ներողություն […]

78-ամյա Շերը որոշել է բացահայտել իր բոլոր գաղտնիքները։ Պարզվում է, որ դրանք քիչ չեն և բավականեցնում են երկու հատոր հուշագրության համար։ Առաջինը լույս կտեսնի հենց այս աշնանը։ «Cher: The Memoir, Part One»-ը պատմում է երգչուհու փառքի արտասովոր սկզբի մասին՝ մանկությունից մինչև Սոնի Բոնոյի հետ հանդիպումը և ամուսնությունը: Գիրքը բացահայտում է շատ բարդ հարաբերություններ, որոնք նրանց […]


Current track

Title

Artist

Background