Բոբ Դիլանը վաճառել է իր երգերի ամբողջ կատալոգը
Written by 105.5FM on 25 January 2022
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը, ով 80 տարեկան հասակում դեռ շարունակում է ծավալել իր համերգային գործունեությունը, 2021 թվականի հուլիսին վաճառել է իր երգերի ամբողջական կատալոգը Sony Music Entertainment-ին։ Այս մասին հունվարի 24-ին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Հայտնում է variety-ն։
Նշվում է, որ Sony Music-ն ամբողջությամբ ձեռք է բերել նրա ողջ կատալոգը, ինչպես նաև ապագա թողարկումների իրավունքները։ Ըստ հրատարակության աղբյուրների՝ գործարքի արժեքը տատանվել է 150-ից 200 մլն դոլարի սահմաններում։ Ընկերությունն ու երաժիշտը հրաժարվել են այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններից:
Հիշեցնենք, անցյալ տարվա դեկտեմբերին էլ ամերիկացի երգիչ և երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը Sony-ին վաճառեց իր երգերի ամբողջ կատալոգի իրավունքները։
Լուսանկարը՝ BBC-ից