«ABBA» խումբը 40 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ է թողարկել
Written by 105.5FM on 5 November 2021
Շվեդական «ABBA» կուլտային խումբը թողարկել է իր նոր՝ Voyage ալբոմը։ Հարկ է նշել, որ նախորդ սկավառակի թողարկումից անցել է 40 տարի։ Այս մասին գրում է Sky News-ը։
Վերջին ստուդիական ալբոմը՝ «The Visitors»-ը, թողարկվել է 1981 թվականին։ Նոր ալբոմը բաղկացած է տասը երգից: Խումբը նախկինում թողարկել է ալբոմի երկու երգ՝ «I Still Have Faith in You» և «Don’t Shut Me Down»:
2022 թվականի գարնանը խումբը Լոնդոնում կայանալիք համերգի ժամանակ հանդես կգա նոր հիթերով։ Խմբի բոլոր անդամները կմասնակցեն դրան, կօգտագործվեն նաև երիտասարդ Ագնետա Ֆելցկոգի, Բյորն Ուլվեուսի, Բենի Անդերսոնի և Անի-Ֆրիդ Լինգստադի խոսակցական հոլոգրամները։
«ABBA»-ն, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Խմբի հեղինակավոր երգերից են՝ «Dancing Queen»-ը, «Super Trouper»-ը, «Mamma Mia»-ն և իհարկե մինչև հիմա ամանորյա երգացանկում իր ուրույն տեղը զբաղեցնող «Happy New Year»-ը։