«BRIT Music Awards»-ի մրցանակները կդառնան «գենդերային չեզոք»
Written by 105.5FM on 23 November 2021
Ձայնագրման ինդուստրիայի բրիտանական ասոցիացիան հաջորդ տարվանից չի հանձնի «BRIT» մրցանակները «Լավագույն երգիչ» և «Լավագույն երգչուհի» անվանակարգերում, հայտնում է BBC -ն։
Հաղորդվում է, որ դրանք կփոխարինվեն «գենդերային չեզոք» անվանակարգերով՝ «Տարվա երաժիշտ» և «Տարվա արտասահմանյան երաժիշտ»։
Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են, որ «BRIT Awards»-ը ցանկանում է գնահատել արտիստներին իրենց աշխատանքի և երաժշտության համար, այլ ոչ թե այն բանի, թե ինչպես են գենդերային առումով իրենք իրենց բնորոշում կամ ընկալվում ուրիշների կողմից։ Նրանք նշել են, որ «BRIT Awards»-ը հավատարիմ է ներառականությանը։
Այսպիսով, Դուա Լիպան և ռեփեր Ջեյ Հուսը դարձան վերացող անվանակարգի վերջին հաղթողները։