Գրեմմին կոռումպացված է․ Ձայնագրման ակադեմիայի նախկին նախագահ

Written by on 22 January 2020

Գրեմմիի ներսում կոռուպցիայի, անարդարության և սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններով է հանդես եկել հինգ ամիս անց Ակադեմիայի նախագահի պաշտոնը լքած Դեբորա Դուգանը։

Դեբորան նախ դատի է տվել Ակադեմիայի նախկին նախագահ Նիլ Պորտնովին՝ նրան  մեղադրելով մի երաժիշտ կնոջ բռնաբարության մեջ, իսկ Ջոյել Կացին՝ հենց իր՝ Դեբորայի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Այս ամենին հետևել են ցնցող մանրամասնություններ այն մասին, թե ինչպես են ընտրվում Գրեմմի մրցանակաբաշխության հաղթողներն ու նոմինանտները։

Գրեմմի մրցանակաբաշխության անվանակարգերն ընտրվում են գաղտնի՝ հատուկ մասնագետների կողմից, ովքեր երբեք թափանցիկ չեն աշխատել։ Նախկին նախագահի խոսքով՝ Ակադեմիայի ընտրության վրա ազդում են տարբեր հեղինակավոր մարդիկ, և հիմնականում հաղթում են նրանք, ովքեր շատ կապեր են խառնում։

Խարդախություններից մի օրինակ է բերել նախորդ տարվա «Տարվա երգ» անվանակարգում Արիանա Գրանդեի «No Tears Left To Cry» հիթի հաղթանակի մեծ շանսերը, որը նույնիսկ չանվանակարգվեց էլ՝ փոխարինվելով ավելի քիչ ձայներ հավանած երգով։

Ուշադրություն է դարձվել նաև «տղաների կողմից ղեկավարվող» ակադեմիայի խտրական կողմին։ Variety-ի համաձայն՝ 2015-2018 թվականներին ընտրական կոմիտեում 71%-ը տղամարդիկ են և միայն 29%-ը՝ կանայք։

Ձայնագրման ակադեմիան մեղադրանքներին պատասխանել է հետևյալ կերպ․
«Հետաքրքիր է, որ տիկին Դուգանն այսքան ժամանակ ոչ մի լուրջ մեղադրանք չի առաջադրել մինչև այն պահը, երբ աշխատակցուհիներից մեկը դատական հայց է ներկայացրել իր դեմ՝ վերջինիս մեղադրելով աշխատավայրում թունավոր միջավայր ստեղծելու և վախեցնող գործողություններում ներառված լինելու մեջ»։ 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background