Անտուն միլիարդատերը․ «SpaceX» ընկերության հիմնադիր Իլոն Մասկը վաճառել է իր «վերջին տունը»

Written by on 8 December 2021

Space X ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ Հիլսբորոյում Կալիֆորնիայի առանձնատունը վաճառելուց հետո, պաշտոնապես անօթևան է դարձել, հայտնում է foxbusiness.com -ը։

Միլիարդատերն այն 32 միլիոն դոլարով հանձնել է անանուն գնորդին։ 19 հեկտարանոց առանձնատունը նրա վերջին անշարժ գույքն էր, քանի որ նախկինում Մասկն արդեն հասցրել էր վաճառել նահանգի իր բոլոր տները: Նշենք, որ, մինչ այդ Մասկը խոստացել էր ազատվել ողջ անշարժ գույքից։

ԶԼՄ-ների տեղեկություններով դարավոր կալվածքը, որը հայտնի է որպես Guignécourt, գունագեղ պատմություն ունի, նույնիսկ մինչ Մասկը: Այն կառուցվել է 1912 թվականին ֆրանսիացի կոմս Քրիստիան դե Գինյեի կողմից։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background