Մադոննան զուգընկերոջ քասթինգ է հայտարարել
Written by 105.5FM on 25 May 2022
Փոփ թագուհի Մադոննան որոշել է, որ իր կյանքի զուգընկերոջ տեղը երկար ժամանակ չպետք է թափուր մնա։ Չհասցնելով բաժանվել իր նախկին ընկերոջից՝ 28-ամյա Ալլահմալիկ Ուիլյամսից, դիվան սկսել է նոր սիրելիի փնտրտուքները։ Հայտնում է Mirror-ը։
Ամերիկացի երգչուհու մտերիմներից մեկի խոսքով՝ Մադոննայի ապագա սիրեցյալը պետք է լինի երիտասարդ, մկանուտ, չունենա կնճիռներ և ալեհեր մազեր։
Նշենք, որ երգչուհին կտրականապես հրաժարվում է հանդիպել իր հասակակից տղամարդու հետ։ Մադոննան արդեն խնդրել է իր թիմին գտնել հարմար թեկնածուների։