Ջոնի Դեփը վերադառնում է շոու բիզնես

Written by on 2 June 2022

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը, իր նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի դեմ դատը շահելուց հետո, պատրաստ է շարունակել իր գործունեությունը ֆիլմի և երաժշտության ասպարեզում։ Այս մասին հունիսի 2-ին գրել է Daily Mail-ը։ Ավելի վաղ դատարանը Էմբեր Հերդին մեղավոր էր ճանաչել Ջոնի Դեփին զրպարտելու մեջ։ Դերասանուհուն պարտավորեցրել են 15 միլիոն դոլարի չափով փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն։

Դերասանը կարծում է, որ այժմ «հիանալի հնարավորություն» ունի վերականգնելու իր կարիերան։ Հրատարակության տվյալներով՝ նա այս տարվա վերջին նախատեսում է ալբոմ թողարկել լեգենդար կիթառահար՝ 77-ամյա Ջեֆ Բեքի հետ, որը երկու տղամարդիկ ձայնագրել են Բեքի տանը՝ Սասեքսում, որտեղ Դեփը մնացել է ամիսներ շարունակ: Նա կսկսի նաև արտ-հաուս ֆիլմեր նկարահանել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 29-ին Ջոնի Դեփը դարձել էր Շեֆիլդում (Մեծ Բրիտանիա) կիթառահար Ջեֆ Բեքի համերգի անսպասելի հատուկ հյուրը: Բեքը և Դեփը միասին կատարել են՝ Ջոն Լենոնի, Մարվին Գայեի և Ջիմի Հենդրիքսի երգերը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background