Օզի Օսբորնը դադարեցնում է համերգային գործունեությունը

Written by on 2 February 2023

Բրիտանացի երաժիշտ Օզի Օսբորնը Twitter-ում հայտարարել է համերգային գործունեության ավարտի մասին՝ մեջքի հետ կապված խնդիրների պատճառով:

74-ամյա Օսբորնը չեղարկել է 2023 թվականին նախատեսված շրջագայությունը՝ 2019 թվականին ստացած ողնաշարի վնասվածքից հետո առողջության վատթարացման պատճառով:

«Ինչպես բոլորդ հավանաբար գիտեք, չորս տարի առաջ՝ փետրվարին, ես ողնաշարի լուրջ վնասվածք ստացա։ Այս ամբողջ ընթացքում իմ միակ նպատակը բեմ վերադառնալն էր»,- ասել է Օսբորնը՝ նշելով, որ իր ձայնի հետ ամեն ինչ կարգին է, բայց երեք վիրահատությունից և ռոբոտային կոստյումով բուժումից հետո իրեն շատ թույլ է զգում։

No More Tours II շրջագայությունը պետք է տեղի ունենար դեռ 2017 թվականին, սակայն այն արդեն հետաձգվել էր Պարկինսոնի հիվանդությամբ տառապող ռոքերի վատառողջության պատճառով։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background