Ո՞րն է արտիստների վրա առարկաներ նետող երկրպագուների միտումը՝ ըստ Բիլլի Այլիշի
Written by 105.5FM on 13 July 2023
21-ամյա ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը մեկնաբանել է ելույթ ունեցող աստղերի վրա տարբեր առարկաներ նետելու միտումը: Այս մասին նա խոսել է Hollywood Reporter-ի հետ՝ «Բարբի» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
Նա խոստովանել է, որ արդեն վեց տարի է, ինչ իր վրա առարկաներ են նետում համերգների ժամանակ։
«Հուզված մարդիկ դա անում են, և դա վտանգավոր է։ Զայրացնում է, երբ ելույթ ես ունենում, ես այդ առումով խառը զգացողություններ ունեմ։ Բայց այդ պահին հիշում ես, որ դա սիրուց դրդված է, քեզ պարզապես ուզում են ինչ-որ բան նվիրել», – ասել նա:
Բիլլի Այլիշը խնդրել է իրերը բեմ չնետել և երկրպագուներին հիշեցրեց, որ սիրում է նրանց։
Վերջերս առարկաներ են նետվել Հարի Սթայլսի, Դրեյքի, Քելսի Բալերինիի, Փինքի, ռեփեր Լիլ Նաս Իքսի, Ավա Մաքսի և Blackpink խմբի ֆրոնտմեն Լիզայի վրա։