Արիանա Գրանդեն թողարկել է «Eternal Sunshine»-ի դելյուքս տարբերակը
Written by 105.5FM on 28 March 2025
Արիանա Գրանդեն թողարկել է իր «Eternal Sunshine Brighter Days Ahead» ալբոմի դելյուքս տարբերակը։ Այն ներառում է 13 թրեք, որից վեցը նոր են, դրանք են՝ «Twilight Zone», «Warm», «Dandelion», «Past Life», «Hampstead» և «Intro»-ի ընդլայնված տարբերակը։
Ձայնասկավառակը թողարկվել է 2024 թվականի մարտին և երկու շաբաթ շարունակ զբաղեցրել Է Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Ալբոմը ներառում է նաև երկու հիթ՝ «Yes, And?» և «We Can’t Be Friends (Wait for Your Love)»։ Թողարկումից հետո հիթերը զբաղեցրել են Billboard Hot 100-ի առաջատարի դիրքերը։
Արտիստը հայտարարել է նաև կարճամետրաժ ֆիլմի մասին, որը թողարկվելու է այսօր։