Հաքերները մի շարք հայտնիների 756 գիգաբայթ ծավալով տվյալ են գողացել
Written by 105.5FM on 13 May 2020
Տասնյակ աստղեր, այդ թվում Լեդի Գագան, Մադոննան ու Ռոբերտ Դե Նիրոն, հաքերային հարձակման զոհ են դարձել:
Կիբերհարձակման է ենթարկվել Նյու Յորքում գտնվող «Grubman Shire Meiselas & Sacks» իրավաբանական կազմակերպության համակարգչային բազան։ Ֆիրմայի հետ աշխատում են այնպիսի մեծանուն աստղեր, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Մրայա Քերին, Մադոննան, Լեդի Գագան, Նիքի Մինաժը, Քրիստինա Ագիլերան, Պրիանկա Չոպրան, Ռոբերտ Դե Նիրոն և այլք։
ԹԵՄԱՏԻԿ։ Սելենա Գոմեսը դատի է տվել խաղի հեղինակներին՝ իր կերպարն օգտագործելու համար
Հաքերները 756 գիգաբայթ ծավալով տվյալներ են գողացել՝ ներառյալ պայմանագրերի էլեկտրոնային պատճեններ, հաճախորդների նամակագրություններ ֆիրմայի ներկայացուցիչների հետ, անձնական տվյալներ (նույնիսկ հեռախոսահամարներ ու փոստի հասցեներ)։