Սելենա Գոմեսը Բեննի Բլանկոյի հետ համատեղ ալբոմ է թողարկել
Written by 105.5FM on 24 March 2025
Սելենա Գոմեսը և նրա փեսացուն՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոն, թողարկել են համատեղ ալբոմ՝ «I Said I Love You First»: Արտիստները նաև տեսահոլովակ են թողարկել «Younger and Hotter Than Me» երգի հիման վրա նկարահանած։ Սա վերջին հինգ տարիների ընթացքում Սելենա Գոմեսի կողմից թողարկված առաջին ալբոմն է։
Ալբոմի ստեղծման աշխատանքներում ներգրավված է եղել նաև Բիլի Այլիշի եղբայր և համահեղինակ Ֆիննեաս Օ’Քոնելը: Ընդհանուր առմամբ ձայնասկավառակում ընդգրկվել է 15 երգ, այդ թվում ավելի վաղ ներկայացված՝ «Call Me When You Break Up»-ը՝ Գրեյսի Աբրամսի մասնակցությամբ, «Scared of Loving You»-ն և «Sunset Blvd»-ը: Նաև ներկայացված են Charli XCX-ը, GloRilla-ն, Cashmere Cat-ը և 100 gecs-ից Դիլան Բրեդին:
Սելենայի ընկերուհին՝ Թեյլոր Սվիֆթը գովաբանել է «I Said I Love You First»-ը։ Նա սոցկայքում կիսվել է ալբոմի հղումով և գրել․ «Ես այնքան շատ եմ սիրում այս ալբոմը, Աստված իմ»։