Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կիսվել է իր երգացանկով

Written by on 11 March 2025

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կիսվել է իր երգացանկով՝ ի պատիվ Համագործակցության օրվա։ Պարզվել է, որ միապետի սիրելի երգերից մեկը Բեյոնսեի Crazy In Love-ն է։

Թագավորը շնորհավորել է «անզուգական» փոփ աստղին «Գրեմմի» մրցանակի կապակցությամբ։ Արարողության ժամանակ Բեյոնսեն, հիշեցնենք, ստացել է իր առաջին մրցանակը «Տարվա ալբոմ» անվանակարգում։

«Երաժշտությունն ինձ համար մեծ նշանակություն է ունեցել իմ կյանքի ողջ ընթացքում։ Ես գիտեմ, որ շատերի մոտ է այս զգացողությունը»,-նշել է բրիտանացի միապետը: Նրա երգացանկում են նաև Դիանա Ռոսը, Քայլի Մինոուգը, Մայքլ Բաբլեն, Գրեյս Ջոնսը, Բոբ Մարլին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background