Forbes-ը Քայլի Ջեններին զրկել է «միլիարդատիրոջ» տիտղոսից․ Ջենները ստել է
Written by 105.5FM on 29 May 2020
Ամերիկացի մոդել, բիզնեսվումըն Քայլի Ջեններն այլևս միլիարդատեր չէ, հայտնում է Forbes-ը։
Հեղինակավոր ամսագիրը վերահաշվարկել է Քայլիի ֆինանսական ցուցիչներն այն բանից հետո, երբ Coty ընկերությունը 600 միլիոն դոլարով գնեց Kylie Cosmetics բրենդի 51%-ը։
Forbes-ի ապրիլյան վարկանշային աղյուսակում 22-ամյա սելեբրիթիի կարողությունը գնահատվել էր 1 միլիարդ դոլար։ Նոր տվյալները վկայում են, որ Ջենների կարողությունը կազմում է 900 միլիոն դոլարից մի փոքր ավել, որոնցից 340 միլիոնը վաստակել է Coty-ի հետ պայմանագրից հետո (հարկերը վճարած)։ Ըստ Forbes-ի կարողության մյուս մասը Kylie Cosmetics-ի գեագնահատված մասնաբաժինն է։
ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Cardi B-ն, Post Malone-ն ու Offset-ը միացել են Հայոց ցեղասպանությանը նվիրված շարժմանը
Ամսագրի կարծիքով՝ Ջենները տարիներ շարունակ «ուռճացրել է իր ֆինանսական ցուցիչներն ու բիզնեսի հաջողությունները»։ Ցուցիչներն ուսումնասիրելուց հետո Forbes-ը եզրակացրել է, որը Kylie Cosmetics-ն ավելի քիչ շահույթ է ստանում, քան հավաստիացնում էր մոդելը։
Forbes-ը Քայլիին պատմության ամենաերիտասարդ միլիադրատեր է ճանաչել 2019 թվականի մարտին, երբ իր կարողությունը գնահատվել էր 1 միլարդ ԱՄՆ դոլար։ Նշվել էր նաև նրա ինքնուրույն վաստակը՝ բացառելով ժառանգությունը։
ՀԵՏԱՔՐՔԻՐ։ Guns N’ Roses-ի նոր ալբոմն էպիկ հնչողություն ունի
Ջեններն իր Kylie Lip Kits-ը ստեղծել է 2015 թվականին։ Ընկերությունը սկզբում զբաղվել է շրթներկերի և շուրթերի խնամքի միջոցների արտադրությամբ ու վաճառքով։ 2016 թվականից նա մեծացրել է իր կոսմետիկ պարագաների բազմազանությունը՝ բրենդն անվանափոխելով Kylie Cosmetics։