Հարրի Սթայլսը` քաղցկեղով հիվանդ երկրպագուի վերջին ցանկությունը կատարելու համար ընդհատել է համերգը
Written by 105.5FM on 27 May 2026
Բրիտանացի երգիչ-երգահան Հարրի Սթայլսը, մայիսի 26-ին Ամստերդամի (Նիդեռլանդներ) «Յոհան Քրոյֆ» մարզադաշտում իր ելույթի կեսին, ուրախացրել է մի երկրպագուի: Երգիչը նկատել է մի հաղորդագրություն, որը աղջիկը գրել էր սև մարկերով թղթի վրա. «Սա իմ վերջին համերգն է ուռուցքի պատճառով: Խնդրում եմ ստորագրեք իմ տիկնիկի վրա», – ասվում էր հաղորդագրության մեջ:
«As It Was» երգի կատարման ժամանակ, դեղին վերնաշապիկով և սև ուղիղ տաբատով Սթայլսը մոտեցավ բեմի առջևի մասին և անվտանգության աշխատակիցներից գրիչ խնդրեց՝ հանդիսատեսի խնդրանքը կատարելու համար: Ընդհանուր ծափահարությունների ներքո նա խնդրեց տիկնիկը, և հենց որ այն հայտնվեց իր ձեռքում, անմիջապես ստորագրեց տիկնիկի վրա: Հաստատելով, որ տիկնիկը վերադարձվել է իր տիրոջը, Սթայլսը նրան համբուրեց և շարունակեց երգել:
Հատկանշական է, որ տիկնիկը պատրաստվել էր Հարրի Սթայլսի նմանությամբ, բայց պարզ չէ՝ երկրպագուն այն ինքն է պատրաստել, թե՞ գնել է ապրանքներ: Համերգին ներկա երկրպագուները շարունակում են ոգևորված մեկնաբանություններ թողնել սոցիալական ցանցերում այն մասին, թե որքան բարի է իրականում իրենց սիրելի արտիստը: