Linkin Park-ը 7 տարվա մեջ առաջին անգամ ծրագրում է նոր վոկալիստի հետ շրջագայության մեկնել

Written by on 3 May 2024

Linkin Park-ի երեք անդամները քննարկում են 2025 թվականին ամբողջական շրջագայության անցկացումը։ Billboard-ը հայտնում է խմբի հնարավոր վերամիավորման մասին՝ հղում անելով աղբյուրներին։

Սպասվում է, որ խմբի երկրպագուները կրկին կկարողանան բեմում տեսնել Մայք Շինոդային, Բրեդ Դելսոնին և Դեյվ Ֆարելին։ Նրանց ելույթների առաջարկները քննարկվում են WME համերգային գործակալության կողմից։

Մինչ այժմ չի հաղորդվում այն ​​երաժշտի անունը, ով կփոխարինի հանգուցյալ Չեսթեր Բենինգթոնին։ Billboard-ի ինսայդերը նշում է, որ իրեն փոխարինողի դերում կնոջ են դիտարկում։

Նշվում է, որ Linkin Park-ի անդամների վոկալիստ փնտրելու մասին լուրերը հայտնվեցին համացանցում դեռ մարտին։

Հիշեցնենք, որ ռոք խումբը, որը հայտնի է «In The End», «Numb», «Faint» և այլ հիթերով, 2017 թվականից ելույթ չի ունեցել ֆրոնտմեն Չեսթեր Բենինգթոնի ողբերգական մահից հետո։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background