BLACKPINK-ի Լիսան և Maroon 5-ը կթողարկեն համատեղ սինգլ՝ «Priceless»
Written by 105.5FM on 28 April 2025
BLACKPINK-ի Լիսան պաշտոնապես կհամագործակցի ամերիկյան Maroon 5 խմբի հետ՝ նոր սինգլի համար, որը կոչվում է «Priceless»։
Համագործակցության մասին հայտնի է դարձել ապրիլի 25-ին, երբ Maroon 5-ը կիսվել է նորությամբ սոցցանցերում՝ հրապարակելով Լիսայի և խմբի ֆրոնտմեն Ադամ Լևինի մասնակցությամբ թիզեր-տեսանյութ։
Կարճ տեսանյութում զույգը ներկայանում է ոճային կերպարում՝ հիացմունք առաջացնելով երկու կողմերի երկրպագուների շրջանում էլ։ Թեև թրեքի թողարկման ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն Ադամ Լևինն ավելի վաղ ակնարկել էր, որ Maroon 5-ի նոր սինգլը կարող է թողարկվել արդեն ապրիլի վերջին, հավանաբար խոսքը հենց «Priceless»-ի մասին է եղել։
Անոնսը իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։ Ակնկալվում է, որ խումբը շուտով կներկայացնի թողարկման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ: