Հայտնի է դարձել, թե ինչու է Մերկուրին հրաժարվել Ջեքսոնի հետ զուգերգից
Written by 105.5FM on 29 April 2025
Երկու երաժշտական կերպարներ՝ Մայքլ Ջեքսոնը և Ֆրեդի Մերկուրին, միմյանց երկրպագուներ են եղել։ 1983 թվականին Մերկուրին աշխատում էր նոր ալբոմի վրա և ձգտում ավելի պարային հնչողության։ Երգիչը Ջեքսոնին հրավիրել է ձայնագրել երեք համատեղ ստեղծագործություն։ Սակայն երկու լեգենդների ֆիտերը երբեք էլ չեն ընդգրկվել ալբոմում։ Պլանները խափանվել են անսպասելի պատճառով։
Ինչպես գրում է New York Post-ը, ամեն ինչի մեղավորը Ջեքսոնի սիրելի լամա Լուին է եղել, որը նյարդայնացրել է Մերկուրիին Կալիֆորնիայի Էնսինո քաղաքում «Thriller» հիթի կատարողի տնային ստուդիայում աշխատանքի ժամանակ։
«Կարծում եմ՝ վերջին կաթիլը եղավ, երբ Մայքլը իր լամային բերեց ստուդիա։ Կարծում եմ՝ Ֆրեդին մի փոքր վիրավորվեց դրանից», – հայտարարել է բաս-կիթառահար Ջո Բերտը, որը մասնակցել է ալբոմի ստեղծման աշխատանքներին։