Ծնվել է Իլոն Մասկի և Գրայմսի երեխան
Written by 105.5FM on 5 May 2020
Իլոն Մասկը հայնտել է, որ Գրայմսը լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին։
Բիզնես մագնատ, ինժեներ, SpaceX և Tesla ընկերությունների համահիմնադիր Իլոն Մասկը ժամեր առաջ Twitter-ում գրել է իր և իր ընկերուհի Գրայմսի երեխայի ծնվելու մասին։
ԹԵՄԱՏԻԿ։ X Æ A-12․ ի՞նչ է նշանակում Իլոն Մասկի և Գրայմսի երեխայի անունը
Ուկրաինական արմատներով կանադացի երգչուհի, երգահան Գրայմսն (Քլեր Բուշե) իր հղիության մասին հայտնել էր այս տարվա հունվարին։
Մասկը պատասխանելով երեխային վերաբերող Twitter-յան հարցերին՝ ասել է, որ «մայրիկն ու երեխան լավ են»։ Պատասխաններից մեկում նաև նշել է երեխայի սեռը՝ արական։
Mom & baby all good
— Elon Musk (@elonmusk) May 5, 2020
Boy
— Elon Musk (@elonmusk) May 5, 2020
Պենտագոնի տեսանյութում այլմոլորակայիննե՞ր են․ ինչ է հայտնի, ինչը՝ սուտ