Փոլ ՄաքՔարթնին մտադիր է ալբոմ թողարկել 2025 թվականին
Written by 105.5FM on 24 December 2024
The Beatles-ի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին հայտնել է, որ մտադիր է նոր ձայնասկավառակ թողարկել 2025 թվականին։ Երաժշտի խոսքով՝ ինքն աշխատել է նոր նյութի վրա, սակայն շրջագայության պատճառով ստիպված է եղել հետաձգել ձայնագրությունը։
«Ուստի ես հուսով եմ, որ կվերադառնամ դրան և կավարտեմ շատ երգեր: Ինչ կասեք սրա մասին: «Իմ ամանորյա որոշումն է՝ ավարտել ալբոմը»»,- գրել է ՄաքՔարթնին իր կայքում՝ ի պատասխան երկրպագուի՝ 2025-ի պլանների մասին հարցին։ Արտիստը նաև ակնարկել է թիզերի թողարկման մասին։
Վերջերս կատարողը վերամիավորվել էր Beatles-ի իր նախկին գործընկեր Ռինգո Սթարի հետ Լոնդոնում կայացած համերգի ժամանակ: Շոուն ավարտել էր լեգենդի Got Back շրջագայությունը: