Մահացել է Roxette-ի Մարի Ֆրեդրիկսոնը
Written by 105.5FM on 10 December 2019
90-ականների ամենահայտնի շվեդական դուետներից Roxette-ի երգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը մահացել է 61 տարեկան հասակում
Երաժշտական կոլեկտիվի հիթերից են The Look-ը, Joyride-ն ու It Must Have Been Love-ը։
BBC-ի փոխանցմամբ և երգչուհուն մոտ գտնվող աղբյուրի հաստատմամբ՝ Մարին մահացել է դեկտեմբերի 9-ին՝ կյանքի վերջին 17 տարիներին քաղցկեղի դեմ պայքարելով։
«Դու 40 տարի շարունակ եղել ես իմ կյանքի լավագույն ընկերը», ասել է դուետի մյուս անդամ Պեր Գեսլը։ «Ոչինչ այլևս առաջվանը չի լինի»։