The Weeknd-ը կրկնել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը

Written by on 9 March 2023

Կանադացի ռեփեր Աբել Մակկոնեն Տեսֆայեն, ով հանդես է գալիս The Weeknd կեղծանունով, հիթերի քանակով հավասարվել է լեգենդար Մայքլ Ջեքսոնին, ով երեք տարբեր ալբոմներից գլխավորել է Billboard Hot 100 հեղինակավոր հիթ-շքերթը, հաղորդում է Hot New Hip Hop-ը:

Ջեքսոնը նման արդյունքի հասավ 1979-ի՝ Off The Wall, 1982-ի՝ Thriller և 1987-ի՝ Bad ալբոմների հիթերով: The Weeknd-ի համար հաջողված էին 2015-ի՝ Beauty Behind The Madness, 2016-ի՝ Starboy և 2020-ի՝ After Hours ալբոմների հիթերը:

Այժմ երկու երգիչներն էլ ունեն յոթ նման թրեք։ The Weeknd-ի համար յոթերորդ ստեղծագործությունը Die For You երգի ռեմիքսն էր՝ ձայնագրված Արիանա Գրանդեի հետ միասին։ Այս կոմպոզիցիայի բնօրինակը նաև հայտնվեց Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին շարքում՝ 2016 թվականին Starboy ալբոմում թողարկվելուց անմիջապես հետո։ Բացի այդ, նման հաջողության են հասել կանադացի 33-ամյա ռեփերի՝ Blinding Lights, Save Your Tears, The Hills, Can’t Feel My Face և Starboy երգերը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background