Billboard-ի նոր հիթ-շքերթը 180+ երկիր կներառի

Written by on 9 May 2019

«Billboard»-ում հայտարարել են, որ նպատակ ունեն ստեղծել սինգլների համաշխարհային թոփ-100 հիթ-շքերթ։ Այն կներառի 180-ից ավել երկիր և կհիմնվի թվային վաճառքների և սթրիմինգի վրա՝ հաշվի չառնելով ռադիոն։ Սրա մեկնարկը ծրագրված է այս տարվա ավարտին, որպես նոր տասնամյակի սկիզբը խորհրդանշող երևույթ։

Պարբերականի խոսքով՝ տասնամյակներ շարունակ ամերիկյան «Billboard Hot 100»-ն ամբողջ աշխարհում ունի երաժշտության ոլորտում բացարձակ հաջողության չափանիշ։ Այժմ նրանք հպարտությամբ ներկայացնում են մեկ այլ հիթ-շքերթ, որը կչափի երգերի հայտնությունը միջազգային մասշտաբով։

Այսօրվա երաժշտական լանդշաֆտն այլևս չի չափվում երկրի սահմաններով, և համաշխարհային թոփ-100-ն ավելի կմիավորի երաժշտական աշխարհը՝ վերջնական պատկերացում տալով ամենաարդիական և լավագույն հիթերի մասին, — ասել է «Billboard-The Hollywood Reporter Media Group»-ի նախագահ Դինա Բրաունը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background