X Æ A-12․ ի՞նչ է նշանակում Իլոն Մասկի և Գրայմսի երեխայի անունը
Written by 105.5FM on 7 May 2020
Իլոն Մասկի ու Գրայմսի նոր ծնված բալիկի անունը դարձել է համացանցի գլխավոր մեմը։
Վերջերս հայտնեցինք միլիարդատեր ու ինժեներ Իլոն Մասկի և ալտերնատիվ ժանրի երաժիշտ Գրայմսի՝ Քլեր Բուշեի երեխայի ծնվելու մասին։ Երբ Նորածնի հայրը երեխայի արտասովոր անունը՝ X Æ A-12 հրապարակեց Twitter-ում, այն անմիջապես դարձավ համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկն ու, իհարկե, բազմաթից մեմերի հերոս։
ԹԵՄԱՏԻԿ։ Ծնվել է Իլոն Մասկի և Գրայմսի երեխան
Առաջին անգամ մայրացած Գրայմսը տառ առ տառ բացատրել է երեխայի անունը։
- X — անհայտ փոփոխական
- Æ — Արհեստական բանականության իմ էլֆական տարբերակը (անգլ․՝ AI – Artificial Inteligence)
- A-12 — մեր սիրելի օդանավի նախակարապետը` SR-71*։ Ոչ մի զենք, ոչ մի պաշտպանություն, միայն արագություն։ Ընտիրն է մարտի ժամանակ, բայց անվնաս։
- + A — Archangel, իմ սիրելի երգը (հայ․՝ հրեշտակապետ)
* երգչուհին սկզբում գրել էր SR-17, որը հետո Մասկն ուղղել էր՝ SR-71
•X, the unknown variable ⚔️
•Æ, my elven spelling of Ai (love &/or Artificial intelligence)
•A-12 = precursor to SR-17 (our favorite aircraft). No weapons, no defenses, just speed. Great in battle, but non-violent 🤍
+
(A=Archangel, my favorite song)
(⚔️🐁 metal rat)— ꧁ ༒ Gℜiꪔ⃕es ༒꧂ 🍓🐉🎀 小仙女 (@Grimezsz) May 6, 2020