9 փաստ Bon Jovi խմբի մասին

Written by on 2 March 2020

Bon Jovi-ն 1980-ականների ամենահայտնի խմբերից է, որն իր հաղթարշավը շարունակեց մինչև 2000-ականները։ Որքան էլ նրանք շատ հաջողված են եղել, այնուամենայնիվ, շատ մանրամասներ վրիպել են մարդկանց աչքից։ Ձեզ ենք ներկայացնում երաժիշտ Ջոն Բոն Ջովիի անունը կրող խմբի մասին PPcorn-ի հավաքած փաստերից 9-ը։

1. Bon Jovi-ն աշխարհի ամենավաճառված խմբերից է։

Իրենց կարիերայի ընթացքում Բոն Ջովի խումբը ողջ աշխարհում վաճառել է ավելի քան 130 միլիոն օրինակ ալբոմ։ Նրանք թողարկել են 13 ստուդիական, իսկ վոկալիստ Ջոնը՝ 2 սոլո ալբոմ։

2. Նրանք սկզբում այլ անուն են ունեցել։

Խումբն իրեն Johnny Electric էր կոչում մինչ այն պահը, երբ իրենց ընկերներից մեկը խորհուրդ տվեց հետևել Van Halen-ի օրինակին ու այն կոչել վոկալիստի անունը՝ Բոն Ջովի։

3. Վոկալիստ Ջոնը դպրոցից շատ էր փախչում։

Ջոնն իր երաժշտական տաղանդների մասին դեռ վաղ հասակից էր տեղյակ, ուստի իր եղբայր Թոնի Բոնջիովիի հետ հաճախ էր փախչում դասերից՝ ձայնագրման ստուդիաներում նվագելու։

4. Ջոնի Մայրը «Playboy»-ի նապաստակներից էր։

Ջոնը ծնվել է Նյու Ջերսիում, Ջոն Ֆրենսիս Բոնջիովիի և Քերոլ Շարքլիի ընտանիքում։ Իր մայրը՝ Քերոլը մեկ անգամ հայտնվել է «Playboy»-ի շապիկին։

Տղամարդկանց «Playboy» ամսագիր, 1968 թ․

5. Ջոնը Դոկտորի պատվավոր կոչում ունի։

2001 թ․ Ջոնը Մոնմաութի համալսարանից հումանիտար գիտությունների Դոկտորի աստիճան ստացավ։

6. Սկզբում խումբը ձախողվում էր։

Բոն Ջովին սկզբում դիմել է Atlantic Records, հետո Mercury (PolyGram) ու բազմաթիվ այլ լեյբլեր, բայց ոչ մեկն իրենց հետ պայմանագիր չի կնքել։ Նրանք երևի փոշմանել են․․․

7. Խմբի Անդամ Տիկո Տոռեսը նկարիչ է։

Ջոնը հայտնի է նաև իր դերասանական տաղանդով, Ռիչի Սամբորան՝ վավերագրական նախագծերով, իսկ հարվածային գործիքներ նվագող Տիկո Տոռեսը նկարիչ է։ Նա ավելի քան 20 տարի ցուցադրել ու վաճառել է սեփական կտավները։

8. Իրենց երկրորդ ալբոմը ոգեշնչված է Ռեյ Բրեդբերիի հայտնի վեպով։

Խմբի երկրորդ ստուդիական ալբոմը` «7800 Fahrenheit» կոչված է Ռեյ Բրեդբերիի աշխարհահռչակ «Fahrenheit 451» վեպի պատվին։

9. Բոն Ջովին համագործակցել է Շերի (Շերլին Սարգսյան) հետ։

Երբ Ջոնն ու բենդը հաջողության հասան, Bon Jovi-ն հրավիրվեց աշխատելու Շերի «Cher» ալբոմի վրա (1987):


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Շարունակել ընթերցումը

Current track

Title

Artist

Background