Հայտնի է Օզի Օսբորնի հրաժեշտի համերգի մասին ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը
Written by 105.5FM on 17 September 2026
«Օզի և Բլեք Սաբաթ. Վերադարձ դեպի սկիզբ» ֆիլմը, որը պատմում է Օզի Օսբորնի և Բլեք Սաբաթի հրաժեշտի համերգի մասին, ստացել է պաշտոնական թողարկման ամսաթիվ: Variety-ի փոխանցմամբ՝ ֆիլմը համաշխարհային թողարկում կունենա հոկտեմբերի 28-ին։
Ֆիլմի ստեղծողները հույս ունեն, որ նախագիծը կլինի «լիարժեք աուդիովիզուալ արկած» երաժշտի երկրպագուների համար: Օսբորնի այրին և մենեջեր Շերոն Օսբորնն ասել է, որ համերգային ֆիլմի գաղափարը ծագել է ռոք խմբի հետ զրույցի ժամանակ, երբ նա հարցրել է, թե ինչն է նրան «իսկապես երջանիկ» դարձնելու։
«Եվ նա ասաց, որ միակ բանը, որը նրան կուրախացներ, կրկին ելույթ ունենալն ու իր երկրպագուներին հրաժեշտ տալն էր: Դա էր ամենն, ինչ նա ուզում էր: Նա ուզում էր հրաժեշտ տալ և շնորհակալություն հայտնել», – բացատրել է 73-ամյա մենեջերը։
Հիշեցնենք, որ Օզի Օսբորնը մահացել է անցյալ տարվա հուլիսի 22-ին՝ 76 տարեկան հասակում: Օզբորնը իր վերջին համերգը տվել է մահից 17 օր առաջ Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում: Ելույթը նախատեսված էր որպես հրաժեշտ հևի մետալի լեգենդին: Համերգին ներկա է եղել ընդհանուր առմամբ 42,000 մարդ, իսկ ուղիղ հեռարձակումը դիտել է ևս 3 միլիոն մարդ: