Արքայազն Հարին և իր կինը դուրս են մնացել կտակից

Written by on 7 October 2021

Այս գարնանը, երբ մահացավ թագուհու ամուսինը ՝ արքայազն Ֆիլիպը, պաշտոնապես որոշվեց չհրապարակել կտակը: Բայց Եղիսաբեթի ընտանիքի անդամները, այնուամենայնիվ, ծանոթ էին դրա հետ: 7days.ru -ի փոխանցմամբ, թագավորական ընտանիքի գործերին քաջածանոթ աղբյուրների շնորհիվ հայտնի դարձավ դրա մանրամասներից մեկը: Պարզվել է, որ կտակից դուրս են մնացել Ֆիլիպի թոռներից մեկն ու նրա օրինական կինը: Խոսքը արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի մասին է: Այս մասին աղբյուրը պատմել է Life & Style– ին:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 9 -ին մահացած Ֆիլիպի հուղարկավորությունից անմիջապես հետո Բրիտանիայի Գերագույն դատարանի դատավոր Մակֆարլեյնը ասաց, որ որոշվել է կտակի հրապարակային ընթերցումը «սառեցնել» մինչև 90 տարի: Այս որոշման պատճառը անձնական կյանքի գաղտնիության և թագուհու ու նրա ընտանիքի արժանապատվության պաշտպանության անհրաժեշտությունն էր:

 

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background