Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Written by on 26 November 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից՝ հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանից։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

Հիփ-հոփ արտիստն ասել է, որ ցանկանում է ներողություն խնդրել կնոջից՝ իր անձնականը հանրայնացնելու համար։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչի մասին է գնում խոսքը։ Քանյեն նաև  շնորհակալություն է հայտնել Քիմին, իրեն միշտ սատարելու համար, ցավով նշելով, որ նույն կերպ չի կարողացել հատուցել։

Հիշեցնենք, որ Քանյեն նախկինում մի քանի թվիթ էր արել, որոնցում հայտարարել էր, որ կինը ցանկանում է իրեն «թաքցնել» հոգեբուժարանում, ինչպես նաև խոսել էր ինքնասպանության ցանկության մասին։ Սակայն ավելի ուշ հաղորդագրությունները ջնջվել էին։

Քիմն, ի պատասխան Instagram-ի սթորիզ բաժնում, հետևորդներին հիշեցրել էր, որ իր ամուսինը տառապում է երկբևեռ խանգարումով և այժմ հերթական ճգնաժամի միջով է անցնում։ Նա ամուսնուն խորհուրդ էր տվել դիմել մասնագետի։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background