Մայքլ Ջեքսոնի բաճկոնը՝ Thriller տեսահոլովակից կվաճառվի Աբու Դաբիի աճուրդում
Written by 105.5FM on 9 October 2026
Ամերիկյան Julien’s Auctions աճուրդի տունը հայտարարել է աճուրդի մասին, որի ժամանակ կոլեկցիոներները կարող են ձեռք բերել Մայքլ Ջեքսոնի ամենանշանավոր ելույթների հետ կապված իրեր:
Ըստ մամուլի հաղորդագրության՝ «Michael Jackson: The Fashion Legacy» երեկոյան աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Աբու Դաբիում։
Առաջատարը կլինի սև-կարմիր կաշվե բաճկոնը, որը փոփ արքան կրել է 1983 թվականին՝ «Thriller» տեսահոլովակում։ Այս բաճկոնը ֆիլմի համար պատրաստված երկու բաճկոններից մեկն է։ Մահից կարճ ժամանակ առաջ՝ 2009 թվականին, փոփ արքան այն նվիրել է իր վաղեմի զգեստների դիզայներներ Դենիս Թոմփքինսին և Մայքլ Բուշին։
Բաճկոնի հետ մեկտեղ աճուրդի կհանվեն նաև «Thriller» տեսահոլովակում երգչի կրած կոշիկները, ինչպես նաև 1983 թվականի «Motown 25: Yesterday, Today, Forever» հեռուստաշոուում նրա ելույթից հուշանվերները։ Խոսքը վերաբերում է ադամանդե քարերով զարդարված ձեռնոցին և լոֆերներին, որոնցով Ջեքսոնն առաջին անգամ կատարել է լուսնային քայլքը «Billie Jean» երգի կատարման ժամանակ։ Ընդհանուր առմամբ, աճուրդի կատալոգում արտիստի կարիերայից ավելի քան 100 հագուստ եւ աքսեսուարներ են հայտնվում: