Մերիլ Սթրիփը Լեդի Գագային համարում է իր հաջորդը «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի հնարավոր երրորդ մասում

Written by on 6 May 2026

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը, որը հայտնի է «Սատանան կրում է Պրադա» ֆրանշիզայում պերֆեկցիոնիստ Միրանդա Փրիստլիի դերով, խոսել է երրորդ մասի հնարավորության մասին: Ի դեպ, երկրորդ մասի համաշխարհային պրեմիերան կայացել է վերջերս՝ մայիսի 1-ին։

Նոր ֆիլմի թողարկումից հետո հրապարակված հարցազրույցում 76-ամյա հոլիվուդյան աստղը պատմել է փոփ երգչուհի Լեդի Գագայի հետ իր համագործակցության մանրամասների մասին, որը «Սատանան կրում է Պրադա 2»-ի համար գրել է երեք երգ՝ «Runaway», «Shape of a Woman» և «Glamorous Life»։

«Լեդի Գագա… Երբ իմացանք, որ նա համաձայն է, դա մեծ գաղտնիք էր, որը մենք շատ զգուշորեն պահեցինք, բայց դա իսկապես դժվար էր: Որովհետև ես ուզում էի պատմել բոլոր նրանց, ում ճանաչում էի», – ժպիտով ասել է Մերիլ Սթրիփը։

Իր հերթին, երգչուհին խոստովանել է, որ ուրախ է ֆրանշիզայի մաս կազմելով և պարզաբանել, որ իր գրած առաջին երգը «Runaway»-ն էր՝ ռեփեր Դոեչիի հետ համագործակցությամբ: «Ես սիրեցի նրա հետ աշխատելու յուրաքանչյուր վայրկյանը», – բացատրել է Լեդի Գագան։

Ինչպես պարզվում է, «Shape of a Woman»-ը երգչուհու անձնական մտորումներն են այն մասին, թե ինչը կարող է ոգեշնչել աշխարհի նորաձևության դիզայներներին, մինչդեռ «Glamourous Life»-ը ոգեշնչված է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի սցենարից. Գագան հիացած էր Մերիլ Սթրիփի բնավորության գծերի պայթյունավտանգ համադրությամբ՝ միաժամանակ հերոսուհի և չարագործ։

Իր հերթին, դերասանուհին նշել է, որ Լեդի Գագային համարում է «հիանալի» արտիստ և կիսվել է իր կարծիքով այն մասին, թե արդյոք երգչուհին կարող է նկարահանվել հաջորդ մասում, այլ ոչ թե պարզապես ձայնագրել սաունդթրեքը։

«Եթե նրանք [դերասանական կազմը և անձնակազմը] երբևէ նկարահանեն «Սատանան կրում է Պրադա 3»-ում, նա, հավանաբար, պետք է զբաղեցնի իմ տեղը», – ասել է Սթրիփը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist