BTS-ը հրաժարվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունից
Written by 105.5FM on 29 July 2026
Հարավկորեական հայտնի BTS խումբը հրաժարվել է 2027 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունից։ Խումբը այս մասին հայտարարել է Instagram-ում։
Երաժիշտներն իրենց որոշումը բացատրել են ասիական փոփ երաժշտության կատարողների համար Best Asian Pop Music Performance առանձին անվանակարգի ներդրման հետ անհամաձայնությամբ, որի ստեղծման մասին ավելի վաղ հայտնել էին կազմակերպիչները: Անվանակարգը բաց կլինի K-pop, J-pop, C-pop և այլ ասիալեզու փոփ երաժշտության ժանրերի կատարողների համար։ Grammy-ում նշել են, որ որոշումը կապված է ասիական երաժշտական ինդուստրիայի աճող ազդեցության հետ։
Խումբը նաև շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին աջակցության համար։
69-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2027 թվականի փետրվարին։