Linkin Park-ի վերադարձի պատմությունը՝ մեծ էկրանին․ «Unshatter»-ը կցուցադրվի սեպտեմբերի 30-ին

Written by on 6 August 2026

2025 թվականի օգոստոսի 4-ին ներկայացվել է «Linkin Park: Unshatter» վավերագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Ֆիլմը ստեղծվել է Linkin Park խմբի, CJ 4DPlex-ի և Trafalgar-ի համագործակցությամբ, իսկ ռեժիսորը խմբի անդամ Ջո Հանն է։

«Ֆիլմը պատմում է Linkin Park-ի կորստի, դիմադրողականության և ստեղծագործական վերափոխման ճանապարհի մասին, որն ավարտվում է From Zero ալբոմի ստեղծմամբ և Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում կայացած կենդանի ելույթներով»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Վավերագրական ֆիլմում ընդգրկված են հազվագյուտ արխիվային կադրեր, անկեղծ կուլիսային պահեր, ստուդիական մտերիմ սեանսներ և կենդանի կատարումներ։ Այն հետևում է խմբի գործունեությանը՝ սկսած 2022 թվականի առաջին ստուդիական աշխատանքներից մինչև From Zero ալբոմի ստեղծումը և համաշխարհային բեմ վերադարձը։

Ռեժիսոր Ջո Հանը նաև ներկայացնում է խմբի ստեղծագործական ընթացքը, անդամների երկարամյա ընկերությունն ու Linkin Park-ի պատմության նոր փուլը՝ Էմիլի Արմսթրոնգի և Քոլին Բրիտեյնի միանալուց հետո։

InterMedia-ն հիշեցնում է, որ Linkin Park-ի վոկալիստ Չեստեր Բենինգտոնը մահացել է 2017 թվականի հուլիսի 20-ին։ Նրա մահից հետո խումբը հայտարարեց ստեղծագործական դադարի մասին, իսկ հետագայում վերադարձավ նոր կազմով՝ ներկայացնելով From Zero ալբոմը և նոր վոկալիստ Էմիլի Արմսթրոնգին։

«Linkin Park: Unshatter»-ը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի սեպտեմբերի 30-ին՝ 2D, ScreenX և 4DX ձևաչափերով։

Դրանից հինգ օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, կթողարկվի «Unshatter (Live From São Paulo)» սաունդթրեքը, որը կընդգրկի խմբի ողջ ստեղծագործական ուղին ներկայացնող կենդանի կատարումներ, ինչպես նաև ֆիլմում չներառված բացառիկ ձայնագրություններ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist