Հայտնի է Բիլլի Այլիշի մասին 3D վավերագրական ֆիլմի թողարկման ամսաթիվը
Written by 105.5FM on 24 November 2025
Երգչուհին իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Hit Me Hard And Soft շրջագայության մասին 3D վավերագրական ֆիլմը կթողարկվի 2026 թվականի մարտի 20-ին։ Ֆիլմի ռեժիսորները Բիլլի Այլիշն են և Ջեյմս Քեմերոնը։
«Այս ֆիլմը Ջեյմս Քեմերոնի հետ համատեղ նկարահանելու հնարավորությունը երազանքի իրականացում էր։ Ես անհամբեր սպասում եմ, որ դուք բոլորդ դիտեք այն», – գրել է Այլիշը սոցիալական ցանցերում։
Այս 3D ֆիլմը երգչուհու առաջին վավերագրական աշխատանքը չէ․ նախկինում նա նկարահանել է նաև «Բիլլի Այլիշ. աշխարհը մի քիչ մշուշոտ է» կենսագրական ֆիլմը և «Ավելի երջանիկ, քան երբևէ․ սիրային նամակ Լոս Անջելեսին» կարճամետրաժ համերգային ֆիլմը։