Author: 105.5FM

Page: 2

The Weeknd-ի «After Hours Til Dawn» համաշխարհային շրջագայությունը դարձավ պատմության մեջ ամենաշահութաբեր շրջագայությունը տղամարդ անհատ կատարողների շրջանում՝ հավաքելով ավելի քան 1 միլիարդ դոլար: Համերգների ընթացքում վաճառվել է ավելի քան 7,5 մլն տոմս՝ ամբողջ աշխարհում 53 համերգների համար։ Շրջագայությունը մեկնարկել է 2022 թվականին՝ ընդգրկելով Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Լատինական Ամերիկան, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան։ Ընդամենը 2025 թվականին […]

Արիանա Գրանդեն հայտարարել է, որ իր Eternal Sunshine ալբոմի աջակցության համար նախատեսված իր առաջիկա շրջագայությունը կլինի իր «վերջին ուրրան» երկարատև դադարից առաջ։ Երգչուհին Էմի Փոլերի Good Hang փոդքասթի ժամանակ բացատրել է, որ ցանկանում է կենտրոնանալ այլ նախագծերի վրա, այդ թվում՝ «Չար: Հանուն լավի» (Wicked: For Good) ֆիլմի։ Գրանդեն շրջագայությունների չի մասնակցել 2019 թվականից, սակայն The […]

FKA Twigs-ը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Predictable Girl» երգի հիման վրա, որը հանդիսանում է նրա նոր Eusexua Afterglow ալբոմի առաջին պաշտոնական սինգլը։ Թեև սկզբում նախատեսված էր, որ երգը մաս կկազմի Eusexua ալբոմի դելյուքս տարբերակին, հետագայում այն վերածվել է ինքնուրույն նախագծի, որը կներկայացվի նոյեմբերի 14-ին։ «Predictable Girl»-ը երաժշտական առումով հանդես է գալիս ավելի պարզ ու խաղային […]

Բրիտանացի երգչուհի Չարլի XCX-ը ներկայացրել է իր նոր «House» սինգլը, որում մասնակցել է The Velvet Underground խմբի լեգենդար անդամ Ջոն Քեյլը։ Երգը դարձել է Չարլիի առաջին աշխատանքը, որը գրվել է Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպի առաջիկա էկրանավորման համար։ Ֆիլմի ռեժիսորը Էմերալդ Ֆենելն է, որը հայտնի է իր «Promising Young Woman» դրամայով։ Չարլիի խոսքով՝ համագործակցության […]

Երկշաբաթյա ընդմիջումից հետո ռեփը վերադարձավ Billboard Hot 100-ի Top 40՝ շնորհիվ Մեգան Տի Ստալիոնի նոր սինգլի՝ «Lover Girl»-ի, որը դեբյուտեց 38-րդ հորիզոնականում։ Սա առաջին հիփ-հոփ երգն էր, որը հայտնվեց չարթում այն ժամանակ, երբ ժանրը 35 տարի անց առաջին անգամ ամբողջությամբ անհետացել էր Top 40-ից։ «Lover Girl»-ը թողարկվեց հոկտեմբերի 24-ին՝ և՛ երաժշտական համայնքում, և՛ նրա երկրպագուների […]

Էյփրիլ Հարփեր Գրեյը, որը հայտնի է որպես Underscores, ներկայացրել է իր նոր «Do It» սինգլը՝ զուգորդված տպավորիչ տեսահոլովակով։ Տեսահոլովակը, որը նա ինքնուրույն է նկարահանել, վառ պատկերների կալեյդոսկոպ է. արտիստուհին պարում է երկու պարողների ուղեկցությամբ, իսկ ձայնային հզոր ալիքները բառացիորեն մարդկանց գցում են աթոռներից: Վիզուալները կատարելապես լրացնում են էներգետիկ էլեկտրոփոփ սաունդթրեքը։ Սա արդեն երկրորդ կոմպոզիցիան է […]

Offset-ը ներկայացրել է Haunted By Fame անվանումով ալբոմը, որը թողարկվել է Motown լեյբլում։ 11 երգից բաղկացած ալբոմը հասանելի է տարբեր սթրիմինգային ծառայություններում: Այն տևում է 23 րոպե: Որոշ թրեքների ձայնագրությանը մասնակցել են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են YoungBoy-ը, Never Broke Again-ը, NoCap-ը, Lil Dump-ը։ Album of the Year կայքում օգտատերերի գնահատականն այս պահին հասել է 64 […]

Իսպանացի երգչուհի Ռոզալիան ներկայացրել է իր նոր՝ «Berghain» սինգլը, որը նրա առաջիկա՝ «Lux» ալբոմի առաջին երգն է, որի թողարկումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Իսպաներենով, անգլերենով և գերմաներենով հնչող կոմպոզիցիան անվանակոչվել է Բեռլինի հայտնի ակումբի անունով։ Ձայնագրությանը մասնակցել են լեգենդար Բյորկը և փորձարարական երաժիշտ Իվ Թումորը, իսկ նվագախմբային մասերը կատարել Է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը: Թրեքի թողարկումը […]

Սելենա Գոմեսը թողարկել է «In the Dark» երգի տեսահոլովակը, որը Netflix-ի «Nobody Wants This» սերիալի երկրորդ եթերաշրջանի սաունդթրեքն է։ Ռետրո տեսահոլովակում երգչուհին հայտնվում է սև զուգագուլպաներով՝ սպիտակ բազմոցին, իսկ հետո՝ փայլուն կաշվե բաճկոնով՝ շրջապատված ծխով։ 1980‑ականներից ոգեշնչված երգը ուղեկցում է կադրերը ռոմանտիկ մթնոլորտով: Տեսահոլովակի նկարահանումները տևել են ութ ժամից էլ պակաս։ «Ես մտածեցի, որ հետաքրքիր […]

Թեյլոր Սվիֆթի տասներկուերորդ ալբոմը՝ «The Life of a Showgirl»-ը, շարունակում է գլխավորել Billboard 200-ը՝ Ամերիկայի առաջատար ալբոմների չարթը։ Luminate-ի տվյալներով՝ անցյալ շաբաթ ԱՄՆ-ում վաճառվել է 338,000 համարժեք ալբոմ։ Սա 92%-ով ցածր է հոկտեմբերի 3-ին ալբոմի թողարկման ժամանակ սահմանված ռեկորդային 4 միլիոնից։ Թեյլոր Սվիֆթի ալբոմը չարթում գերազանցել է «K-Pop Demon Hunters» մուլտֆիլմի սաունդթրեք ալբոմը և քանթրի […]


Current track

Title

Artist

Background