Պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ Չելսի Հարթ
Written by 105.5FM on 2 October 2023
Հայտնի հումորիստ Չելսի Հարթն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային։ Հումորիստը տեղադրել է տեսանյութ, որում պարզ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները վայրագություններ կատարում Արցախում։ Չելսի Հարթը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում, բայց հանրությունն այս մասին երբեք չի իմանա մեդիաներից, քանի որ դրանք լռում են։ Նա կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, նշելով, որ Ադրբեջանը ավտոկրատ, ավտորիտար, ժառանգական ռեժիմ է, որի ազատության ինդեքսն ավելի ցածր է, քան Ուգանդայինը: Հարթը նշել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում հայերի դեմ։