Ջասթին Բիբերը նվաճեց Տարվա լավագույն կատարողի տիտղոսը
Written by 105.5FM on 13 September 2021
MTV Video Music Awards-ի Տարվա լավագույն կատարող անվանակարգում, որի հավակնորդներն էին Ariana Grande-ն, Doja Cat-ը, Justin Bieber-ը, Megan Thee Stallion-ը, Olivia Rodrigo-ն և Taylor Swift-ը, հաղթող ճանաչվեց երիտասարդ կանադացի երգիչ և երգահան Justin Bieber-ը։ Նշենք, որ արտիստը հայտնի է դարձել տարբեր երգերի իր քավրներով, որոնք նրա մայրը տեղադրում էր YouTube-ում: Բիբերի տաղանդը առաջին անգամ հայտնաբերել է իր ներկայիս ղեկավար Սկուտեր Բրաունը 2007 թվականին, Բիբերի յութուբյան հոլովակը դիտելիս։
Հիշեցնենք, այս տարի MTV Video Music Awards մրցանակաբաշխությունն անցկացվեց սեպտեմբերի 12 -ին, Նյու Յորքի Բրուքլինի Barclays Center- ում։