Դուա Լիպա + Մադոննա․ սպասվող դուե՞տ

Written by on 1 July 2020

Դուա Լիպայի մենեջմենթը խոսել է Մադոննայի հետ հնարավոր դուետի մասին։

MusicWeek-ի հետ զրույցում Լիպայի Tap Music լեյբլի համահիմնադիր Բեն Մոուսոնն ասել է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ, երբ դեռ Դուան 17 տարեկան էր, «տենչում էր Մադոննային»։ Իսկ այսօր, 7 տարի անց, նա արդեն աշխարհի մեծագույն փոփ աստղերից է։

ԹԵՄԱՏԻԿ։ Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել

Այն հարցին, թե արդյո՞ք Դուա Լիպան կդառնա հաջորդ Մարդոննան, Մոուսոնը պատասխանել է․

Անխոս, նա կայացած փոփ աստղ է, իսկ իր վերջին՝ «Future Nostalgia» ալբոմը շատ է ոգեշնչված Մադոննայով։ Իրականում, մենք փորձում ենք Մադոննային ներառել որևէ երգի մեջ։ Ես իրեն նամակ եմ գրելու, և կտեսնենք՝ ցանկանու՞մ է նա համագործակցել Դուայի հետ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background