Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը որոշել է լքել ԱՄՆ-ն՝ Թրամփի վերընտրվելու դեպքում

Written by on 19 October 2023

Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը Guardian-ին տված հարցազրույցում խոսել է իր Սուրբ Ծննդյան ալբոմի, կարիերայի սկզբում թերագնահատված լինելու և այն մասին, թե ինչ է անելու, եթե Թրամփը կրկին ընտրվի։ 77-ամյա գերաստղն ասել է, որ կլքի ԱՄՆ-ը, եթե Դոնալդ Թրամփը հաղթի հաջորդ նախագահական ընտրություններում։

«Նախորդ անգամ ես գրեթե խոց էի ունենում, բայց այս անգամ պարզապես կլքեմ երկիրը»,- ասել է կատարողը։

ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին: Դրանցով կընտրվի ԱՄՆ 47-րդ նախագահը, եթե 46-րդ նախագահ Ջո Բայդենը պարտվի ընտրություններում կամ չմասնակցի դրանց:

Դոնալդ Թրամփը հաջորդ ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել էր դեռ 2022 թվականին։ Հիշեցնենք, 2017 թվականին հանրապետական ​​Թրամփը դարձել էր Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը, իսկ 2020 թվականին ընտրություններում պարտվել դեմոկրատ թեկնածու, ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background