Բրիթնի Սփիրսը վերջապես ազատվեց հոր խնամակալությունից

Written by on 30 September 2021

Հանրահայտ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն այլևս կախված չի իր հորից։ Լոս-Անջելեսի դատարանում կայացավ հերթական դատական նիստը Բրիթնիի աղմկահարույց գործով։ Դատարանը այս նիստին որոշում կայացրեց զրկել աստղի հորը 39-ամյա դստեր նկատմամբ խնամակալությունից։ Երգչուհու ֆինանսներն այսուհետ կառավարելու է նրա հաշվապահ Ջոն Զաբելը, որին ընտրել է հենց երգչուհին իր փաստաբանի հետ միասին։

13 տարի շարունակ Բրիթնիի հայրը ամբողջությամբ կառավարել է աղջկա կյանքը։ Նա թույլ չի տվել երգչուհուն ամուսնանալ, երեխաներ ունենալ և կառավարել սեփական ֆինանսական միջոցները։

Դատական նիստին երգչուհու փոխարեն ներկա էր նրա փաստաբան Մեթյու Ռոզենգարտը։ Փաստաբանն ընդգծեց, որ Բրիթնին ցանկություն չունի կարգավորելու հոր հետ հարաբերությունները, նրա միակ երազանքն այն է, որ հայրը չքվի իր կյանքից։ Հաղորդում է CNN-ը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background