Էդ Շիրանն ու Ադելը հրաժարվել են ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման արարողությանը

Written by on 20 February 2023

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Չարլզ III թագավորը «հիասթափված է» Ադելի և Էդ Շիրանի՝ իր թագադրմանը ելույթ ունենալուց հրաժարվելու պատճառով։

Մայիսի 6-ին Վինձորի ամրոցում կայանալիք միջոցառմանը ելույթ ունենալուց արտիստների հրաժարվելու ենթադրյալ պատճառը նրանց զբաղվածությունն էր։ Չարլզ III-ի թագադրման նախօրեին Շիրանը Տեխասում համերգ ունի, իսկ Ադելի ելույթների մասին տեղեկություն առայժմ չկա։

Հաղորդվում է նաև, որ Չարլզ III-ը ցանկալի արտիստների ցանկում նշել է Հարի Սթայլսին։ Թագավորն անձամբ է ընտրել երաժշտական ​​ծրագիրը և խնդրել, որ հունական եկեղեցական երաժշտություն հնչի ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ արքայազն Ֆիլիպի, ով մահացել է 2021 թվականին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background